Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումը․ Շոյգու
Ռուսաստանը չի ֆինանսավորի Հայաստանի եվրաինտեգրումը, Ռիա Նովոստիի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում։
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը միանգամայն հստակ նշել է մեր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ՝ Երևանը պետք է կողմնորոշվի իր ուղեգծի հարցում և հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Ցանկանում եմ ընդգծել՝ Ռուսաստանը պատրաստ չէ և չի ֆինանսավորելու Հայաստանի եվրաինտեգրումը, և այս ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ունի օբյեկտիվ հետևանքներ», – ասել է Շոյգուն։

