Գալուզինն ու Մուստաֆաևը քննարկել են ՌԴ-Ադրբեջան օրակարգի արդիական հարցեր․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը և ճշտել առաջիկա շփումների ժամանակացույցը։ Զրույցն անցել է կառուցողական մթնոլորտում, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
«Քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր՝ շեշտը դնելով 2026 թվականի հուլիսի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա, այդ թվում՝ լիարժեք մշակութային երկխոսության վերականգնման և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ։ Ճշտվել է առաջիկա շփումների ժամանակացույցը», — տեղեկացրել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ողջ ներուժի լիարժեք իրացման կարևորությունը, որը բարձր մակարդակով ստորագրվել է Մոսկվայում 2022 թվականի փետրվարի 22-ին», — նշել են ՌԴ ԱԳՆ-ում։

