Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը «POLARIS PROSTR S4 Titan» մակնիշի 16 ձնագնաց է նվիրել

Գերմանիան ՀՀ պաշտպանության նախարարությանը «POLARIS PROSTR S4 Titan» մակնիշի 16 ձնագնաց է նվիրել։ ԳԴՀ կառավարության կողմից տրամադրված այս ռազմական աջակցությունն ընդունելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը հաստատել է 2026 թվականի սեպտեմբերի 17-ի իր նիստում։

325 մլն 408 հազար դրամ ընդհանուր արժեքով նվիրատվությունն ընդունվեց ԳԴՀ կառավարության կողմից 2025 թվականի միջազգային ռազմական աջակցության ծրագրի շրջանակում։

Ձնագնացները նախատեսված են ռազմական կարիքների համար՝ բարձր լեռնային պայմաններում անձնակազմի, ինչպես նաև փոքրածավալ ու թեթև բեռների փոխադրումն ապահովելու նպատակով։