ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցների խստացման մասին օրինագիծը
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Սենատի կողմից ավելի վաղ հավանության արժանացած օրինագիծը՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթի օգտին քվեարկել է Ներկայացուցիչների պալատի 262 անդամ, որը վերահսկվում է հանրապետականների՝ Դոնալդ Թրամփի կուսակիցների կողմից։ Դեմ է քվեարկել 159 օրենսդիր։ Կոնգրեսի Սենատը, որը նույնպես վերահսկվում է հանրապետականների կողմից, հավանություն էր տվել այս օրինագծին օգոստոսի 7-ին։ Այսպիսով, օրինագիծն ընդունվել է Կոնգրեսի լիագումար կազմի կողմից, այժմ այն կփոխանցվի Թրամփի ստորագրմանը։
Խոսքը վերաբերում է մի փաստաթղթի, որի հեղինակն էր ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը, որը մահացել էր հուլիսի 11-ին։ Այն նախատեսում է սահմանափակումներ Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ու ռազմական ղեկավարության, պետական ընկերությունների, ինչպես նաև երկրորդային պատժամիջոցներ ՌԴ առևտրային գործընկերների նկատմամբ։
Համաձայն օրինագծի՝ ԱՄՆ-ը կարող է 100 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք հանդիսանում են ռուսական նավթի և գազի հիմնական գնորդները։ Բացի այդ, նախատեսված են Իրանի դեմ պատժամիջոցների խստացման միջոցառումներ։

