Մաhացել է նկարիչ, քանդակագործ Էդուարդ Շախիկյանը

Մահացել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Էդուարդ Շախիկյանը, հայտնում են Նկարիչների միությունից։

Էդուարդ Զավենի Շախիկյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 2000 թվականից երգել է նաև Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային պետական ակադեմիական երգչախմբում (բարիտոն):

1978 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետը։

Քանդակագործությամբ զբաղվում է 1970 թվականից։

Նրա աշխատանքներից է ՀՀ կենտրոնական բանկի շենքի մոտ գտնվող հայկական դրամի հուշարձանը և Դրամատիկական թատրոնի առջև տեղադրված նարդի խաղացողի քանդակը։

Նրա աշխատանքներից շատերը պահվում են Հայաստանի, ԱՊՀ երկրների պատկերասրահներում։ Աշխատանքներից մեկը, որը կոչվում է «Ազնավուր», գտնվում է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հավաքածուում։