ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն
Ռուսաստանի զինված ուժերը գիշերային հարվածի ընթացքում խոցել են Կիևում գտնվող՝ Ուկրաինայի զինված ուժերի համար հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկությունը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Գիշերը ՌԴ ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, նավահանգիստներին, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ-ի շահերից ելնելով օգտագործվող ծովային նավերին։
«Հարվածի հետևանքով Կիև քաղաքում խոցվել է արդյունաբերական ձեռնարկություն՝ «Կիևի ավտոտրանսպորտային ձեռնարկություն» ԲԲԸ-ն, որն արտադրում է Ուկրաինայի զինված ուժերի համալրման համար նախատեսված հատուկ մեքենաներ», — ասվում է հաղորդագրության մեջ։

