Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքների ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Մեծածավալ հակամարտությունների ռիսկերը, որոնք կարող են լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար, աճում են: «Национальная оборона» ամսագրի հետ զրույցում նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։ Նրա խոսքով՝ աշխարհում ռազմական և քաղաքական անորոշությունն աճում է, և երկրների ու տարածաշրջանների ռազմականացման մակարդակը բարձրանում է։
«Հաշվի առնելով ժամանակակից բանակներում բարդ և մահացու զենքի մեծ քանակը, զինված հակամարտությունները մեծ հավանականություն ունեն աղետալի հետևանքների հանգեցնելու ոչ միայն անմիջականորեն ներգրավված երկրների, այլև ամբողջ աշխարհի համար»,- նշել է Մասադիկովը։

