ՀՀ-ի հետ անվիզա ռեժիմի մտցման կոնկրետ ժամկետները հաստատելուց հրաժարվելը ցույց է տալիս Բրյուսելի խոստումների պատրանքային լինելը. Գալուզին
Եվրոպական հանձնաժողովի կողմից Հայաստանի հետ անվիզա ռեժիմի մտցման կոնկրետ ժամկետները հաստատելուց հրաժարվելը ցույց է տալիս հանրապետության «եվրոպական ապագայի» մասին Բրյուսելի խոստումների պատրանքային լինելը: Այդ մասին «Известия»-ին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Օրինակ՝ բոլորովին վերջերս, երբ Եվրոպական հանձնաժողովում, ըստ էության, ուղղակի տեքստով հերքեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերը մինչև 2029 թվականը վիզային ազատականացման հասնելու մասին: Դա ընդգծում է «հիասքանչ եվրոպական ապագայի» խոստումների ամբողջ պատրանքայնությունը և հայկական պետության նկատմամբ Բրյուսելի ուտիլիտար ընկալումը»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում կարծում են, որ եվրոպական երկրները Հայաստանին ընկալում են առաջին հերթին սեփական տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։
«Իրենց «խնամարկյալների» մեջ եվրոպացիները տեսնում են միայն ռեսուրսների, աշխատուժի աղբյուր, ինչպես նաև լիովին ապաարդյունաբերականացված իրենց սեփական ապրանքների և ծառայությունների իրացման շուկա, այդ թվում՝ անվտանգության ապահովման, որոնց համար ստիպված են բոլոր իմաստներով թանկ վճարել»,- հավելել է Գալուզինը։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ 2029 թվականն անվանել էր Եվրամիության հետ անվիզա ռեժիմի հաստատման հնարավոր ուղեցույց: Սակայն Եվրոպական հանձնաժողովում հայտարարել են, որ գործընթացի ավարտի կոնկրետ ամսաթվի մասին խոսելն դեռևս վաղաժամ է։

