Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը: Oրակարգը հաստատելուց հետո հայտարարվեց, որ այն կանցկացվի դռնփակ:
Նիստին ներկա չէ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը, չկան հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ։ Նիստին ներկա չէ նաև գործարար Սամվել Կարապետյանը, որը նույնպես հոգաբարձուների խորհրդի անդամ է:

