Պարսից ծոցի երկրները Իրանի հետ hակամարտության ընթացքում գիտակցել են, որ ԱՄՆ-ը դադարել է անվտանգության վստահելի երաշխավոր լինել

Պարսից ծոցի երկրները Իրանի հետ հակամարտության ընթացքում գիտակցել են, որ ԱՄՆ-ը դադարել է անվտանգության վստահելի երաշխավոր լինել, հայտնում է Time ամսագիրը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրների պաշտոնյաներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատերազմը հանգեցրել է Պարսից ծոցի միապետությունների անսովոր ռազմավարական մերձեցմանը: Պաշտոնյաները հիմնականում միակարծիք են երեք կետում. Իրանը շարունակում է երկարաժամկետ սպառնալիք ներկայացնել, ԱՄՆ-ի անվտանգության հովանոցն այլևս վստահելի չէ, իսկ տարածաշրջանում կայունությունը դարձել է գոյութենական նշանակության առաջնահերթություն», – ասվում է հրատարակության հաղորդագրությունում։

Ինչպես նշում է ամսագիրը, Պարսից ծոցի երկրները չէին սպասում, որ Վաշինգտոնը, անտեսելով նրանց առարկությունները, կհամարձակվի հակամարտություն սանձազերծել տարածաշրջանում, որի հետևանքների հետ հետո չի կարողանա կամ չի ցանկանա գլուխ հանել։ Ինչպես գրում է հրատարակությունը, Պարսից ծոցի երկրների մոտ տպավորություն է ստեղծվել, որ իրենց ներքաշել են հակամարտության մեջ առանց որևէ նախազգուշացման, առանց իրենց կարծիքը հարցնելու և ընթացքում չպաշտպանելով։