Պուտինը Նիկոլ հայադավին հասկացրել է, թե ինչ կորուստներ են սպասվում Հայաստանին, բայց Նիկոլը շարունակում է անտեսել զգուշացումները
Չէ՞ որ այդ կորուստներն անհրաժեշտություն են հայադավի նպատակներից մեկի իրագործման համար
Մոսկովյան իր վերջին այցից և սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո վերադառնալով Հայաստան, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը, ինչպես հայտնի է, համապատասխան հետևություններ կատարելու փոխարեն, արդեն հայկական հողի վրա «առյուծ կտրած», շարունակեց հանդես գալ մեր երկրի անվտանգության, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների դեմ ուղղված հայտարարություններով:
Այս կապակցությամբ հարկ է ներկայացնել ռուսական լրատվամիջոցների հրապարակումները, որոնցով բացահայտվում են, թե վերոնշյալ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն էլ ինչ է ասել Նիկոլին:
Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջե խոշորագույն հարկ վճարողների թվում են և նպաստում են հանրապետության էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Նման հայտարարություն է արել Վլադիմիր Պուտինը Նիկոլի հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջե խոշորագույն հարկատուներն են, ստեղծում են աշխատատեղեր, փոխանցում են ժամանակակից տեխնոլոգիաներ և ամրապնդում երկրի էներգետիկ անվտանգությունը»,- «Финансы Mail»-ի տեղեկացմամբ, ընդգծել է Պուտինը:
Երկրի ղեկավարը նշել է նաև, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը: Առաջին կիսամյակի արդյունքներով փոխադարձ առևտրի ծավալը հասել է 2,5 մլրդ դոլարի։
Ինչպես շարունակել է Պուտինը, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ-ին) Հայաստանի անդամակցությունից ի վեր, նրա համախառն ներքին արդյունքը գրեթե եռապատկվել է, իսկ միության պետություններ արտահանման ծավալն աճել է տասն անգամ:
«Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին մասնակցության ավելի քան 10 տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է,-ասել է ՌԴ նախագահը:- 2015 թվականին եղել է 10,6 միլիարդ դոլար, 2025 թվականից՝ 29,6 միլիարդ դոլար՝ ըստ մեր վիճակագրության։ Արտահանումը միության երկրներ աճել է 10 անգամ»։
Վլադիմիր Պուտինն այսպիսով Նիկոլին ու բոլորիս հասկացրել է, թե Հայաստանին և երկրի բնակչությանն ինչ կորուստներ են սպասվում, եթե նա և Հայաստանի դե ֆակտո իշխանությունները շարունակեն Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները վատթարացնելու իրենց քաղաքական ուղեգիծը, «Եվրասիական տնտեսական միություն կամ Եվրամիություն» հարցում ընտրություն կատարելու նպատակով հանրաքվե անցկացնելու ԵԱՏՄ-ի և Մոսկվայի հայտնի պահանջը մինչև դեկտեմբեր չկատարեն, ինչի պատճառով Հայաստանը տարեվերջին կարող է դուրս դրվել ԵԱՏՄ-ից կամ միությանը նրա անդամակցությունը սառեցվել:
Նիկոլն, իհարկե, չէր կարող այս ամենը չհասկանալ ու հասկացել է, սակայն քանի որ, ինչպես օգոստոսի 31-ին հրապարակված «Նիկոլ հայադավը գրողի ծոցը գնալու փոխարեն, այո՛, վա բանկ է գնում՝ իր հետևից քարշ տալով Հայաստանը (տեսանյութեր)» հոդվածում ենք նշել, իրեն իշխանության բերողների և իր նպատակներից մեկը Հայաստանի պետականությանը, բուն պետության գոյությանը վերջ տալն է, ապա նա շարունակելու է իր և իր արևմտյան տերերի՝ Հայաստանի և Ռուսաստանի դեմ ուղղված այն քաղաքականությունը, որը մեր երկրին կզրկի այն բոլոր առավելություններից և օգուտներից, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների և ԵԱՏՄ-ում գտնվելու շնորհիվ:
Կարծում ենք, հարկ է անդրադառնալ նաև հանրությանը մոլորեցնելու նպատակով որոշ նիկոլականների այն հայտարարություններին, որ եթե ռուսական ընկերությունները Հայաստանից հեռանան ու մեր երկիրը տուժի, ապա հայկական ընկերությունները, հայկական բիզնեսն էլ Ռուսաստանից կհեռանա, այնպես որ, նրանք էլ կտուժեն, հետևաբար դա նկատի ունենալով, չեն գնա այդպիսի քայլի, ոչ էլ Հայաստանը դուրս կդրվի ԵԱՏՄ-ից հիշյալ հանրաքվեն անցկացնելու պահանջը չկատարելու դեպքում: Թերևս հենց դա նկատի ունենալով, «Rusprofile» կոնտրագենտների ստուգման ծառայությունը «РИА Новости» լրատվական գործակալության համար կատարել է համապատասխան ուսումնասիրություն ու բացահայտել Ռուսաստանում հայկական բիզնեսի մասնաբաժինը:
Պարզվել է, որ հայկական բիզնեսը Ռուսաստանում համեստորեն է ներկայացված. նրա մասնաբաժինը նույնիսկ 3 տոկոսի չի հասնում արտասահմանյան մասնակցությամբ բոլոր ընկերությունների շրջանում։ Գործակալության համար պատրաստված հետազոտության մեջ վերլուծաբանները մանրամասնել են. «Ներկայումս Ռուսաստանում գործում է 1736 ընկերություն, որոնք գրանցված են Հայաստանի հիմնադիրների կողմից։ Նրանք զբաղեցնում են օտարերկրյա մասնակցությամբ կազմակերպությունների ընդհանուր թվի 2,6 տոկոսի բաժինը»։
Այժմ շարունակում է գործել ընդամենը 257 ընկերություն։
Արթուր Հովհաննիսյան

