«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատրյանը Ազգային Ժողովում հյուրընկալել են Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության խորհրդական Մարիա Կորոտինային։
«Հայաստան» դաշինքից հայտնում են, որ ծավալված քննարկման ընթացքում խմբակցության անդամները կարևորեցին երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև իրենց մտահոգությունն արտահայտեցին հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի և վատթարացող միտումների վերաբերյալ։
Պատգամավորներն ընդգծել են, որ երկու երկրների միջև արտաքին առևտրի սահմանափակումների հետևանքները կրում են պարզ քաղաքացիները, գյուղացիական և ֆերմերային տնտեսություններն ու գործարարները։ Զրույցի ժամանակ կարճ անդրադարձ է կատարվել ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցին։

