Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Երևանում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Սեպտեմբերի 10-15-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

