Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանափոխել իր պատվին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցն անվանափոխել «Թրամփի նեղուց»:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Թրամփը՝ իշխող Հանրապետական կուսակցության համագումարում։
«Կարծում եմ՝ մենք պետք է Հորմուզի նեղուցն անվանենք Թրամփի նեղուց: Ես սրանից ինչ-որ բան պետք է ստանամ: Այն այդպես է կոչվելու, տիկնայք և պարոնայք: Ես հայտարարություն կանեմ»,- ասել է Թրամփը։
Ամերիկայի նախագահը նաև վստահություն է հայտնել, որ նավթի գները կնվազեն Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակից հետո: Թրամփը վերստին պնդել է, թե Միացյալ Նահանգները վերահսկում են Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթամատակարարումների զգալի մասը:

