Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Դեսպանին հուշահամալիրում դիմավորեց և ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Ֆլորիան Էսկյուդիեն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։ Դեսպանը շրջայց կատարեց հուշահամալիրի տարածքում և ծանոթացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պատմությանն ու խորհրդին։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ