Մեծ Բրիտանիայում համակարգային խափանման պատճառով երկու օրում չեղարկվել է ավելի քան 1900 չվերթ

Մեծ Բրիտանիայի օդային երթևեկության կառավարման համակարգում տեղի ունեցած խափանման պատճառով երկու օրում չեղարկվել է ավելի քան 1900 չվերթ։ Այս մասին, վկայակոչելով ավիացիոն վերլուծություններ իրականացնող Cirium ընկերության տվյալները, հայտնում է The Guardian-ը։

«Երեկ Ազգային օդային երթևեկության ծառայությունում տեղի ունեցած համակարգային խափանումից ի վեր՝ մինչ այսօր առավոտյան ժամը 5-ը, չեղարկվել է ընդհանուր առմամբ ավելի քան 1900 չվերթ»,- նշված է հոդվածում։