Խաչվերաց. հաճախ տրվող 3 հարց․ Հայր Զաքարիա (տեսանյութ)
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա Սրբազանը պատասխանում է Խաչվերացի տոնի մասին ամենից հաճախ տրվող 3 հարցի․
– Ինչ կապ ունի Խաչվերացը ննջեցյալների հետ։
– Ոչ մի։ Խաչվերացն ուրախության, խաչի վերադարձի տոնն է, որին հաջորդող երկուշաբթին մեռելոց է։
– Խաչվերացը կտրո՞ւմ է ննջեցյալի քառասունքը։
– Ո՛չ, եկեղեցական որևէ տոն չի կտրում ննջեցյալի յոթը, քառասունքը կամ տարելիցը։
– Նոր կամ հին ննջեցյալների մեռելոցը տարբե՞ր է։
– Ոչ։ Երկու դեպքում էլ գերեզմաններ պետք է այցելել մեռելոցին։
Ավելին՝ տեսանյութում

