Լինելու է Հայաստանի ոչ միայն տնտեսության, այլև բնակչության մի մասի սպանություն

Ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է

 

Եվրամիության հետ Հայաստանի հետագա մերձեցումը և Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վատթարացումը կարող են հանրապետության համար վերածվել էներգառեսուրսների կտրուկ թանկացման։ Գազի գինը կարող է աճել գրեթե վեց անգամ. այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Դուդչակը: Այսպիսով Հայաստանին զգուշացրել են ԵՄ-ի հետ մերձեցման ծանր, ավելի ճիշտ, աղետալի հետևանքների մասին:

Ընդգծենք, որ եթե Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավն իրադարձությունների հետագա զարգացումը շարունակի տանել վերոնշյալ ուղղությամբ, ինչը, դատելով ամենից, հենց այդպես էլ լինելու է, ապա դա նրա և իր ոհմակի (չարախմբի) կողմից Հայաստանի տնտեսության սպանությունն է լինելու: Եվ ոչ միայն տնտեսության, այլև բնակչության մի մասի, որը հնարավորություն չի ունենա ջեռուցել բնակարանները, ինչպես նաև սնվել առողջության ու կենսագործունեության պահպանման համար անհրաժեշտ նվազագույն չափով, քանի որ գազի գնի վերոնշյալ բարձրացման դեպքում մի քանի անգամ բարձրանալու են նաև էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման դիմաց վարձավճարները, հացի և բազմաթիվ այլ կենսականորեն անհրաժեշտ սննդամթերքների գները:

Ընդգծում եմ՝ այսպիսի իրավիճակում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ինքնապաշտպանության սրբազան իրավունքն ունի, ավելին՝ կանխարգելիչ միջոցներ իրականացնելու և իրեն գործնականում խոչընդոտողներին, ընդդիմացողներին գրողի ծոցն ուղարկելու իրավունքն ունի, որպեսզի բանը չհասնի իր, իր զավակների, ընտանիքի դանդաղ սպանությանը:

Քանի որ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին ըստ Սահմանադրության, ժողովուրդն էլ՝ այս դեպքում որպես Հայաստանի քաղաքացիների հավաքական ընդհանրություն, իրավունք ունի վերադարձնելու ընտրակեղծիքների և այլ ընտրախախտումների միջոցով իրենից խլված իշխանությունը, վերականգնելու իշխանության ուզուրպատոր Նիկոլ հայադավի և իր ոհմակի կողմից Հայաստանում տապալված սահմանադրական կարգը:

Ալեքսանդր Դուդչակի գնահատմամբ՝ հայկական գյուղմթերքի և ալկոհոլային խմիչքների ներմուծման սահմանափակումները հսկայական խնդիրներ են ստեղծում Երևանի համար և ցույց են տալիս այդ հարցերը լուծելու Նիկոլ Փաշինյանի անկարողությունը: Այստեղ պարոն Դուդչակը սխալվում է՝ ոչ թե անկարողությունը, այլ իրականում այդ ցանկության բացակայությունը, քանի որ Նիկոլ հայադավը ոչ թե զբաղվել ու զբաղվում է վերոնշյալ հարցերի լուծմամբ, ինչը միանգամայն դյուրին է Հայաստանը դեպի ԵՄ քարշ տալու քաղաքական ուղեգծից պաշտոնապես հրաժարվելով, այլ ձևացնում է, թե զբաղվում է, դրա երևութականությունը, պատրանքն է ստեղծում:

Ռուսաստանցի փորձագետը կասկածում է, որ հայկական իշխանությունները կկարողանան փոխհատուցել տեղական արտադրողներին ռուսական սահմանափակումներից հնարավոր կորուստները։

«Գազի մասով դա ընդհանրապես սպանություն կլինի տնտեսության համար,- ընդգծել է քաղաքագետը РИАМО-ի հետ զրույցում:- Մարդիկ պետք է նախօրոք հասկանան, թե ինչի է հանգեցնում եվրաինտեգրումը, այլ ոչ թե գնան Ուկրաինայի ճանապարհով, որպեսզի հետո արդեն լիովին զգան այդ բոլոր հաճույքները, ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ պատերազմի»:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանին մեծ առավելություններ է տալիս: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ խոսքը շահավետ, ձեռնտու պայմանների մի ամբողջ համալիրի մասին է, ներառյալ՝ գազի գնի:

Հիմա տեսնենք, թե «Քաղաքացիական պայմանագիր» կոչված խորհրդարանական խմբակցությունից (Նիկոլի «Քեմալական պայմանագիր» ոհմակից) ինչ են ասել գազի գնի վերոնշյալ բարձրացման կապակցությամբ: Ոչ լեգիտիմ պատգամավորներից մեկն ասել է. «Գազի թանկացումը աշխարհի վերջ պետք չի նկարագրել, գազ էլ կլինի, գազի փող էլ»:

Բնականաբար, հարց է առաջանում՝ իսկ որտեղի՞ց, երբ նա չի նշել ոչ ռուսական գազին փոխարինելու հնարավորություն ունեցող գազի աղբյուրը, ոչ էլ այն գնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների աղբյուրը: Այսպիսով հասկանալի է դառնում, որ պատգամավորը լկտիաբար ստել է՝ հանրության թեկուզ մի մասի գլուխը փափուկ բարձի վրա դնելու, նրանց հիմարացնելու համար, որպեսզի նիկոլազոմբիների ինքնապահպանման բնազդը հանկարծ չարթնանա:

Ընդգծենք, որ իրանական գազը բացարձակապես չի կարող փոխարինել ռուսական գազին, առկա խողովակաշարի թողունակությունը դրա համար խիստ անբավարար է, նորի կառուցումը, եթե Իրանը նույնիսկ համաձայնի Նիկոլի օրոք Արևմուտքի կամակատար գործիքի վերածված Հայաստանին իր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու գնով հավելյալ գազ տալուն, կպահանջի ոչ միայն հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք Հայաստանը պարզապես չունի, այլև տարիներ:

Եվրոպայից գազ չես բերի Հայաստան, ԵՄ-ն էլ չի ֆինանսավորի ֆինանսական այն ահռելի տարբերությունը, որը կառաջանա գազի ներկայիս գնի 6 կամ թեկուզ չորս անգամ բարձրացումից հետո: Եվրահանձնաժողովը նույնիսկ վաղ է համարել մինչև 2029 թվականը Հայաստանի հետ առանց վիզային ռեժիմի մասին խոսելը: Ընդ որում, ինչպես նկատեցիք, մինչև իսկ դրա մասին խոսելը, այսինքն՝ բանակցելը, և ոչ թե, առանց վիզայի, Հայաստանի քաղաքացիների այցելությանը ԵՄ երկրներ: ԵՄ-ն եթե նույնիսկ հետագայում գազի համար ֆինանսավորի Հայաստանին, ապա դա կլինի խիստ ժամանակավոր, ընդամենը մի քանի ամսվա համար, որպեսզի Հայաստանի բնակչությունը կուլ տա խայծը, չզգա գոյաբանական վտանգը, չընդդիմանա ԵԱՏՄ-ից հրաժարվող ու Հայաստանի քաղաքական ուղեգիծը ճակատագրականորեն փոխող Նիկոլ հայադավին և իր ոհմակին:

 

Արթուր Հովհաննիսյան