ԱՄՆ-ը ուսումնասիրում է ձմռանը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ժամանակավոր դեէսկալացիայի հնարավորությունը
ԱՄՆ-ը ուսումնասիրում է այս ձմռանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի ժամանակավոր թուլացման հնարավորությունը՝ միաժամանակ ակնկալելով վերսկսել ավելի լայն խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին Axios-ին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Կիևը նախատեսում է սեպտեմբերն ու հոկտեմբերն օգտագործել դիվանագիտական գործընթացը վերագործարկելու համար։ Հետագա շփումների հնարավոր հարթակներից մեկը կարող է լինել Նյու Յորքը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Քննարկվում է նաև ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ նոր եռակողմ հանդիպման հնարավորությունը, սակայն դրա անցկացման վերաբերյալ դեռևս որոշում չկա։

