Ատլանտյան օվկիանոսում վերջին 100 տարվա ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել. Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Ատլանտյան օվկիանոսում վերջին 100 տարվա ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել
– Եթե մինչև սեպտեմբերի 12-ը Ատլանտյան օվկիանոսում ոչ մի փոթորիկ չձևավորվի, ապա այս տարվա փոթորկային սեզոնը կդառնա վերջին 100 տարվա ամենահանգիստը։
– Այս սեզոնին ձևավորվել է 5 արևադարձային ցիկլոն, սակայն դրանցից ոչ մեկը չի հասել փոթորկի ուժգնության։
– Դա կապվում է Էլ Նինյոյի ազդեցության հետ, որը նպաստում է արևադարձային Ատլանտիկայի վրա քամու ուղղահայաց շեղման ուժեղացմանը։ Քամու ուժեղ ուղղահայաց շեղումը խախտում է արևադարձային ցիկլոնի ուղղաձիգ կառուցվածքը՝ թույլ չտալով, որ այն պատշաճ ձևավորվի և ուժգնանա՝ հասնելով փոթորկի աստիճանի»։