Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության լեռներում տեղի ունեցած ձնահոսքի հետևանքով 11 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
«Ցավոք, 11 մարդ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։ 6 լեռնագնացների ճակատագիրն անհայտ է մնում։ Խմբում ընդհանուր 33 մարդ է եղել»,– ասվում է հաղորդագրության մեջ։