Վթարային ջրանջատում Լոռու մարզում․ 7 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի՝
-Զորավար Անդրանիկի,
-Խուդյակովի,
-Սայաթ-Նովայի,
-Թումանյան,
-Սպանդարյան,
-Էվոյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ջրանջատումների մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ veolia.am կայքից:

