Ռեզային ԱՄՆ-ին պայման է առաջադրել Հորմուզի բացման համար

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է ամբողջությամբ փակ այն նավերի համար, որոնք չեն ստացել Թեհրանի թույլտվությունը:

Ըստ նրա, Իրանը մտադիր չէ նեղուցը բացել նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ն սպառնում է կամ հարվածներ հասցնում։

«Իրանը պարտավորություն կստանձնի ապահովել Հորմուզի նեղուցի բացումը միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ո՛չ կսպառնա Իրանին, ո՛չ էլ կհարձակվի նրա վրա», — հայտարարել է Ռեզային իրանական պետական հեռուստատեսության եթերում։

Նա «մեծ սուտ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները նեղուցի բաց լինելու մասին։