Ուկրաինայում խաղաղ կարգավորման որևէ նախադրյալ դեռևս չի ձևավորվել․ Պեսկով

Չնայած Պուտինի հայտարարությանն այն մասին, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման շանսեր կան, նման ելքի կոնկրետ նախադրյալներ դեռևս չեն ձևավորվել։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ո՛չ, դրա մասին խոսելը դեռ վաղաժամ է», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք վերջին շրջանում հայտնվել են խաղաղության նոր նախաձեռնություններ Արևելյան տնտեսական ֆորումում նախագահի հայտարարություններից հետո:

«Ինչ-որ կոնկրետ նախադրյալներ, ցավոք, դեռ չկան: Աշխատանքը շարունակվում է, և շփումները շարունակվում են», – ընդգծել է նա:

Պեսկովը նշել է, որ նախկինի պես գոյություն ունի ամերիկացիների բարի կամքը, որոնք պատրաստ են շարունակել միջնորդական ջանքերը, նախկինի պես գոյություն ունի Ռուսաստանի պատրաստակամությունը՝ անցնելու կարգավորման խաղաղ ռեժիմի և նպատակներին հասնելու խաղաղ ռեժիմի, նախկինի պես անսասան է մնում Ռուսաստանի Դաշնության այն դիրքորոշումը, որը երկու տարի առաջ հնչեցրել էր Պուտինը ԱԳՆ-ում: