ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ ավելի համապարփակ համաձայնագիր կնքել. Financial Times
ԱՄՆ իշխանությունները չեն ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին, դրա փոխարեն այժմ նրանք պնդում են ավելի համապարփակ համաձայնագրի կնքում, որը կընդգրկի ոչ միայն նեղուցը, այլև Թեհրանի միջուկային ծրագիրը։ Այս մասին գրում է «Financial Times» թերթը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին:
«Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չի վերադառնա հուշագրին… Փոխարենը… այժմ նա պնդում է ավելի համապարփակ համաձայնագիր, որը կընդգրկի ոչ միայն Հորմուզի նեղուցը, այլև Թեհրանի միջուկային ծրագիրը»,- պարբերականը մեջբերում է աղբյուրների խոսքերը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել, եթե Իրանը պատրաստ է դրան, սակայն չի շտապում: Նա հավելել է, որ խոսքը կարող է գնալ նոր գործարքի մասին:

