ՌԴ-ի հետ քննարկում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը. Փաշինյան
Ռուսաստանի հետ մենք քննարկում ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանն իրենց մասնակցության հարցը, որովհետև մեծ փորձ ունեն այս հարցում: Ուրախ կլինենք, որ այս հարցում նրանք մեզ աջակցեն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենակ «Աջափնյակի» մասին չէ խոսքը, «Աջափնյակը» Երևանի Մետրոպոլիտենի զարգացման նոր փուլի մեկնարկն է, ըստ էության, և մի կայարանով չէ կառուցումը: Այդ մի կայարանը բարեհաջող կառուցենք, ավարտենք, հետո կլինի երկրորդը, երրորդը:
Այս պահին տեսադաշտում 4 նոր կայարանի տեսլական կա, որ մետրոյի ճյուղը «Աջափնյակ»-ով, Ակադեմիական քաղաքով գնա, կպնի «Չարբախ» կայարանին, և մենք մետրոյի շրջանաձև երթևեկության հնարավորւթյուն ունենանք»,- ասել է նա:

