Արտահանվող ապրանքների համար փոխհատուցումը կտրամադրվի նաև 2026 թ․ սեպտեմբերին
Հայաստանի Հանրապետության տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող և վերամշակման նպատակով մթերվող ապրանքների համար փոխհատուցումը կտրամադրվի նաև 2026 թվականի սեպտեմբերին,- տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Նախագծով առաջարկվում է․
Հայաստանի Հանրապետության տարածքից 2026 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում արտահանված թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ արտահանող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետևյալ չափերով՝
1) խնձորի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 150 ՀՀ դրամ․
2) տանձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 150 ՀՀ դրամ․
3) սալորի, դեղձի կամ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 200 ՀՀ դրամ․
4) խաղողի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 150 ՀՀ դրամ․
5) թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 200 ՀՀ դրամ.
6) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ Կանադա արտահանված տոմատի մածուկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 150 ՀՀ դրամ․
7) շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 350 ՀՀ դրամ․
8) շշալցված պտղահատապտղային գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 200 ՀՀ դրամ․
9) շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար՝ 830 ՀՀ դրամ․
10) ԱՏԳ ԱԱ 2201 10 190 0 ծածկագրին դասվող շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 75 ՀՀ դրամ.
11) Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Չինաստան կամ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրներ շշալցված բնական հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար՝ 150 ՀՀ դրամ․
12) չորացրած մրգի կամ բանջարեղենի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 500 ՀՀ դրամ․
13) իշխան տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 820 ՀՀ դրամ․
14) թառափ տեսակի ձկան յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար՝ 1350 ՀՀ դրամ:
Տնտեսվարող սուբյեկտների կողմից 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը վերամշակման նպատակով ՀՀ տարածքից մթերված դեղձի և Սյունիքի մարզից մթերված թզի համար փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով՝
1) ՀՀ Սյունիքի մարզից մինչև 200 տոննա քանակությամբ մթերվող թզի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 ՀՀ դրամ․
2) ՀՀ տարածքից մթերվող դեղձի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 125 ՀՀ դրամ։

