Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ադրբեջանից Հայաստան իրականացվել է հերթական մատակարարումը: Ուղարկվել է 989 տոննա ընդհանուր քաշով դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն-ցիստեռն»,- հայտնում է աղբյուրը։