ԱՄՆ–ն կրկին հարվածներ է հասցնում Իրանին
ԱՄՆ–ն կրկին հարվածներ է հասցնում Իրանին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հրամանատարությունը։
«ԱՄՆ ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանում ԻՀՊԿ-ի թիրախներին», – ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։
Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարձակվում է իրանական օբյեկտների վրա ի պատասխան Հորմուզի նեղուցում ծովային ականներ տեղադրելու Թեհրանի ձախողված փորձի: Նա նաև նշել է. «Սարերի հետևում չէ Իրանի վրա խոշորագույն հարձակումը, որից հետո գրեթե ոչինչ չի մնա»:
Ըստ ԶԼՄ-ների` ԱՄՆ–ն Բահրեյնի տարածքից «Tomahawk» հրթիռներով հարվածներ է հասցնում Իրանի հարավային և ափամերձ քաղաքների ուղղությամբ։

