Հաջողվե՞լ է անել առավելագույնը, թե ունեք որոշակի բացթողումներ. Մելքումյանը՝ Ավինյանին (տեսանյութ)
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Այսօր ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հատուկ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարց ուղղեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին. «Այսօր ես հետևում էի կառավարության նիստին, և որոշակի թվեր հնչեցվեցին, որ այսօր ստացիոնար բուժման ընթացքում են հրատապ բուժման կարիք ունեցող 600 պացիենտներ, եթե թիվը հասնի 1500-ի, այն թուլացումները, որոնք կան, կարող է հետ պտտվեն, և նորից գնանք կոշտ սահմանափակումների: 1500 թիվը կխնդրեի բացատրել, թե ինչով է պայմանավորված: Երկրորդը, երբ մարտի 14-ին այստեղ քննարկվում էր արտակարգ դրություն մտցնելու խնդիրը, սցենարը մեկ-երկու ամսվա ընթացքում որոշակի հաղթահարումներն էին: Հիմա այս երկու ամիսը որ լրանում է, այսօր ի՞նչ գնահատական եք տալիս, հաջողվե՞լ է անել առավելագույնը, թե ունեք որոշակի բացթողումներ»:
Մանրամասները՝ տեսանյութում

