Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է Հայաստանի հետ գործընկերությունը համարել երկու երկրների ժողովուրդների շահերին և օգուտին համապատասխանող։
Պեսկովը նշել է, որ եթե Նիկոլ Փաշինյանն այլ դիրքորոշում ունի և կարողանա այն բացատրել Հայաստանի քաղաքացիներին, ապա հայերը, հանրաքվեի անցկացման դեպքում, կարտահայտեն իրենց վերաբերմունքը։

