Եվրոպացիները կճանաչեն, թե չեն ճանաչի ՌԴ-ում ընտրությունների արդյունքները, մեզ համար տասներորդական հարց է. Պեսկով

Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է: Այս մասին «Յունաշև Live» հեռուստաալիքին տված  մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրականում՝ եվրոպացիները կճանաչեն, թե չեն ճանաչի ՌԴ-ում ընտրությունների արդյունքները, մեզ համար տասներորդական գործ է։ Մենք ունենք մեր սեփական քաղաքական համակարգը, մենք ունենք մեր քաղաքական գործընթացը, ընտրարշավն ընթանում է ամբողջ թափով», – ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով այն թեզը, թե եվրոպացիները ցանկանում են ապակայունացնել ՌԴ խորհրդարանական ընտրությունները, իսկ հետո չճանաչել դրանց արդյունքները։