Բիշքեկում ավարտվել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնում է Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ է ժամանել օգոստոսի 31-ին, որտեղ կառավարության տեղեկացմամբ, կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին: