Ովքեր են ներկա Փաշինյան-Ալիև հանդիպմանը

Բիշքեկում տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Հրապարակված կադրերում երևում է, որ Փաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցող ՀՀ-ի պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ ադրբեջանական պատվիրակության կազմում են երկրի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և փոխվարչապետ Շահին Մուսթաֆաևը:

 Հիշեցնենք, որ վարչապետը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

ՀՀ կառավարության հաղորդմամբ, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ: