ՌԴ ԶՈւ-ն գիշերը խմբակային հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող նավահանգիստներին
ՌԴ ԶՈւ-ն գիշերը խմբակային հարվածներ է հասցրել Ուկրաինայի լոգիստիկ կենտրոններին և Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող նավահանգիստներին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հարվածային անօդաչու թռչող սարքերով խոցվել են Կիևի մարզում՝ պահեստային համալիր («Ստելլար Ջեթ» ՍՊԸ), որն օգտագործվում էր «Ֆլամինգո» հեռահար թևավոր հրթիռների պատրաստի արտադրանքի և հրթիռային արագացուցիչների վառելիքի պահպանման համար,
«Օդեսա» նավահանգստում՝ Ուկրաինայի ԶՈւ-ի ապահովման համար նախատեսված ռազմական նշանակության գույքով վեց պահեստ։
Առավոտյան ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի «Էպիցենտր» առևտրի կենտրոնին, ինչի հետևանքով բռնկվել է մոտ 2,000 քառակուսի մետր մակերեսով հրդեհ, վիրավորվել է չորս մարդ։

