Զինծառայողը մաhից առաջ նամակ է թողել
ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված վարույթը նախաձեռնվել է օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի տներից մեկի անասնագոմում հայտնաբերված 23-ամյա Արտակ Հ.-ի դիակի փաստով։
Shamshyan.com-ի տեղեկություններով, այդ օրը՝ ժամը 11:25-ի սահմաններում Արտակ Հ.-ի մարմինը անասնագոմում առաստաղից գերանից հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է նրա ազգականը, ով իջեցրել է նրան, ապա զանգահարել շտապօգնություն և մինչ կժամանեին բժիշկները, փորձել է օգնություն ցուցաբերել։ Ժամանած շտապօգնության բժիշկները սակայն արձանագրել են նրա մահը։ Մահացածը մինչ ինքնասպանություն գործելը հաղորդագրություն է ուղարկել իր ազգականին, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «Արարքներիս համար ներողություն եմ խնդրում։ Չեմ ցանկանում ապրել այս քար աշխարհում»։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն էլ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում, սակայն նման ծայրահեղ քայլի դիմելուց նա մի քանի օր առաջ էր ծառայությունից վերադարձել տուն։

