Մեզ օվկիանոս է պետք. հնարավոր է ստիպված լինենք փոխել Ատլանտյան կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը․ Թրամփ
Մենք ունենք Ամերիկայի ծոց և ունենք Ամերիկա լիճ։ Հիմա մեզ օվկիանոս է պետք։ Այնպես որ, հնարավոր է մենք ստիպված լինենք փոխել Ատլանտյան և/կամ Խաղաղ օվկիանոսի անվանումը։ Գուցե մենք վերանվանենք դրանք, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով «փոխվում է» Օնտարիո լճի անվանումը՝ դառնալով Ամերիկա լիճ։

