Թուրքի լամուկ Նիկոլ հայադավը պատրաստվում է հանձնել հայոց Տիգրանաշենը
Եվ անշրջելի ու գոյաբանական սպառնալիքի տակ դնել Հայաստանի և հայերիս ազգային անվտանգությունը
Հենց վերնագրով արտահայտված եզրակացությանը կարելի է հանգել Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած, այն ոչ լեգիտիմ կերպով զբաղեցնող Նիկոլ հայադավի հայտարարություններից, որոնցով նա հանդես է եկել օգոստոսի 20-ին կայացած ճեպազրույցում:
Նիկոլը մտադիր է հանձնել հայոց Տիգրանաշենը մեր արտաքին թշնամիներից Բաքվի իր ավագ եղբայր ու հանցակից Իլհամ Ալիևին կամ ցեղասպան Ադրբեջանին, ընդ որում, պաշտոնական հարթությունում ոչնչի դիմաց, իսկ ստվերում, բացառված չէ, միգուցե մեկ կամ մի քանի միլիոն դոլարի կամ եվրոյի դիմաց (Արցախի հանձնման առնչությամբ ալիևյան 5 մլն դոլար կաշառքի մասին հրապարակումները չենք մոռացել…):
Գրում ենք՝ պաշտոնական հարթությունում ոչնչի դիմաց, քանի որ Նիկոլ հայադավը ինչպես հիշյալ ճեպազրույցում ընթացքում, այնպես էլ ավելի վաղ կամ դրանից հետո չի հայտարարել ու չի խոստացել, որ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելուց առաջ, Ադրբեջանը Հայաստանին է հանձնելու իր տարածքում գտնվող Հայաստանի էքսկլավ Արծվաշենը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքից Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերում վերջին տարիներին իր բռնազավթած տարածքները:
Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու Նիկոլի մտադրությունը երևում է հիշյալ ճեպազրույցի ընթացքում նրա այն հայտարարություններից, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքը հստակ ամրագրված է 29 743 քառ. կմ սահմաններում, և որ անկլավների և էքսկլավների վերաբերյալ բոլոր հարցերը պետք է լուծվեն: Այլ խնդիր է, որ ըստ Նիկոլի, նշված հարցերը պետք է լուծվեն բացառապես դեմարկացիայի և խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում։
Նիկոլի վերոնշյալ մտադրությունը բխում է նաև «անկլավային տարածքների», մասնավորապես Տիգրանաշեն գյուղի ճակատագրի և վերաբնակեցման կրկնության ռիսկերի վերաբերյալ հարցին նրա այն պատասխանից, թե խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներում գոյություն ունի իրավաբանորեն ամրագրված իրականություն։ Եվ ո՞րն է այդ իրականությունը…
«Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներում Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին (նկատի ունի Տիգրանաշենը.-Ա. Հ.), Բաղանիս-Այրումը, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չեն,- ասել է Նիկոլ հայադավը:- Սա փաստ է, որի հետ մենք առնչվում ենք։ Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր մակերեսի հաշվարկում Արծվաշենը ներառված է որպես մեր էքսկլավ, իսկ մեր տարածքում գտնվող էքսկլավները այդ հաշվարկում ներառված չեն»։
Դժվար չէ հասկանալ, որ Նիկոլն իր այս հայտարարություններով մի կողմից զոնդաժ է անում Հայաստանի ազգաբնակչությանը և, ընդհանրապես, հայ ժողովրդին՝ փորձելով նախապես հետազոտել ու հասկանալ Տիգրանաշենի հանձնմանը նրանց արձագանքը, դիմադրելու կամքը, պատրաստակամությունը և վճռականությունը, մյուս կողմից փորձում է նրանց հոգեբանորեն նախապատրաստել իր և իր ոհմակի առաջիկա ոճրագործությանը, որպեսզի նրանց թեկուզ մի մասը կուլ տալով Նիկոլի կեղծ հիմնավորումները, փոքր-ինչ համակերպվի այդ մտքի հետ, անակնկալի չգա և ընդվզումը մեծ չլինի:
Քանի որ Նիկոլը հիշատակել է խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցած քարտեզների մասին, ապա նույն ժամանակաշրջանի այլ քարտեզներ էլ կան, ինչպես, օրինակ, Հայաստանի առաջին հանրապետության 1918- 1920 թթ. քարտեզը, Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության 1926 և 1939 թթ. քարտեզները, որոնցով հիմնավորվում է, որ վերոնշյալ բնակավայրերը հայաստանապատկան են: Սույն հոդվածի ներքևում զետեղված քարտեզներից, օրինակ, 1939թ. քարտեզով հիմնավորվում է, որ Հայաստանի տարածքն այդ ժամանակ եղել է ոչ թե 29 000 կամ 29 743, այլ 31 900 քառ. կմ:
Ինչո՞ւ պետք է հիմք ընդունել Խորհրդային Միության կամ կոմունիստների հանցավոր ազգային քաղաքականության արդյունքում Ադրբեջանին Հայաստանի տարածքների նվիրաբերումից հետո կազմված քարտեզները, և անտեսել մինչ այդ եղած քարտեզները… Դժվար չէ կռահել Նիկոլի պատասխանը՝ առաջնորդվում ենք վերջին՝ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցող քարտեզներով: Լո՜ւրջ… Դե, եթե այդ սկզբունքով ենք առաջնորդվում, ապա Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին (1991թ. դեկտեմբերի 21) Արցախի Հանրապետությունն իր 1991թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով արդեն անկախացած էր, հետևաբար Նիկոլն ինչու այն հայտարարեց ադրբեջանական տարածք, ադրբեջանապատկան ու վաճառեց կամ նվիրեց, միով բանիվ՝ պետական դավաճանությամբ հանձնեց Ադրբեջանին…
Եթե Հայաստանի վերոնշյալ բնակավայրերը Նիկոլ հայադավը և իր ոհմակն Ադրբեջանին են հանձնել հղում կատարելով Ալմա-Աթայի հռչակագրին և այդ պահին գոյություն ունեցող ԽՍՀՄ վերջին քարտեզներին, և նույնն էլ անում են հիմա՝ պատրաստվելով մեր թշնամուն հանձնել Տիգրանաշենը, ապա ինչու են, հօգուտ Ադրբեջանի, դավաճանաբար անտեսել և անտեսում, որ նշված հռչակագրում ու կից արձանագրությունում ուրիշ բաներ էլ են գրված, ներառյալ՝ Արցախի վերաբերյալ, որոնց առաջիկայում դեռ հանգամանորեն կանդրադառնանք:
Հայոց Տիգրանաշենի՝ Հայաստանի օրենսդրությամբ տրված, ամրագրված «Տիգրանաշեն» անվանումից հրաժարված, այն օգտագործելու փոխարեն, իր մայրենի ադրբեջաներենից հայտնի ադրբեջանական «Քյարքի» անվանումը գործածած թուրքի լամուկին ասենք, որ Քյարքին ինքն է: Տիգրանաշենը Հայաստանի տարածքն է թե՛ պատմականորեն, ինչն ապացուցված է ինչպես պատմական աղբյուրներով, այնպես էլ հնագիտական պեղումներով, թե՛ իրավական առումով՝ Հայաստանի ներկայիս օրենսդրության համաձայն:
Վերոնշյալ փաստերն անտեսելը, թեկուզ խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, այսինքն՝ «Քեմալական պայմանագիր» ոհմակի (չարախմբի) ոչ լեգիտիմ մեծամասնության միջոցով Հայաստանի օրենսդրության փոփոխությամբ Տիգրանաշենը Հայաստանի վարչատարածքային կազմից դուրս թողնելը և Ադրբեջանին հանձնելը լինելու է Նիկոլ հայադավի և «Քեմալական պայմանագրի»՝ օրենսդրական փոփոխությանը կողմ քվեարկած «պատգամավորների» կողմից պետական դավաճանություն հօգուտ մեր արտաքին թշնամու, իսկ տվյալ հանցանքը չկանխելու, առավել ևս՝ հանցանքի կատարումից հետո մեղավորներին քրեական պատասխանատվության չենթարկելու դեպքում իրավապահ մարմինների համապատասխան պաշտոնյաների (Նիկոլի քաղաքական պոռնիկների) արարքը գնահատվելու է ոչ թե պարզապես հանցավոր անգործություն, այլ պետական դավաճանությանը հանցակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ (եթե օրենքը չկիրառվեց, բացառված չէ, որ կիրականանա հայ ազգի արդար դատաստանը…):
Ինչ վերաբերվում է Տավուշի մարզում Բաղանիս-Այրում, Նիկոլի ասած Բարխուդարլու, Յուխարի Ասկիպարա բնակավայրերին, ապա դրանք, ինչպես նաև Ադրբեջանին հանձնված այլ բնակավայրեր նույնպես Հայաստանին են պատկանում, ինչն Արցախի Հանրապետությունը պետական դավաճանությամբ Ադրբեջանին հանձնած և իր ոճրագործությունը մարսած (անպատիժ մնացած) Նիկոլ հայադավն անտեսելով, 2024թ. պետական դավաճանությամբ հանձնեց Ադրբեջանին:
Վերոնշյալ բնակավայրերի հայաստանապատկան լինելու և Նիկոլ հայադավի ու իր ոհմակի կողմից Ադրբեջանին դրանց հանձնման դեպքում պետական դավաճանություն կատարելու փաստերը տողերիս հեղինակը հիմնավորել է դեռ 2024թ. մարտ-ապրիլ ամիսներին հրապարակված «Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից- հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները» հոդվածաշարով և այլ հրապարակումներով: Այնուհանդերձ, ինչպես արդեն հայտնի է, տվյալ բնակավայրերն արդեն նույն թվականի մայիսին մեր ներքին թշնամիների կողմից պետական դավաճանությամբ հանձվեցին մեր արտաքին թշնամուն:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան



