Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. Տիգրան Աթանեսյան

Արմեն Աշոտյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին ասել է Աշոտյանի պաշտպանը:

«Ցանկացած քաղաքական գործ ինչ-որ մի բան ունի իր մեջ, անգամ Արմեն Աշտյանի մյուս գործը, որ էլի ծիծաղելի է, բայց այս գործում ոչինչ չկա, ամեն ինչ այնքան օրինական է եղել: Իշխանությունն էնքան է խելառել իր անպատժելիությունից, որ արդեն էական չէ՝ կա հանցանք, թե չկա հանցանք»,- նիստից հետո լրագրողներին ասել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: