Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյանը՝ Փաշինյանին
Հ-ա-յ-ե-ր-ե-ն, հարցս հայերեն էր, ո՞վ է ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հարցրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:
«Մեր երկրում ոչ թե պետք է ձեզ պատգամավորները հարցեր տան, այլ հատկապես կարևորագույն գործերով քննիչը, որովհետև ձեր ծրագիրը, ձեր հնչեցրած մտքերը, դատողությունները, երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի տապալման մի համալիր ամբողջություն են, ու եթե դա համադրենք նաև ձեր 8-ամյա գործունեության հետ, պատկերը ամբողջանում է:
Սահմանադրության, Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին ո՞ր օրենքն է ձեզ իրավունք տալիս համարակալել մեր պետությունները, խոսել ինչ-որ երրորդ հանրապետություն տապալելու, չորրորդ հանրապետություն ստեղծելու մասին, կամ իրականացնել այն նպատակները, որոնք դուք նպատակագրել եք ծրագրի 61-րդ էջում, միջամտել կրոնական կազմակերպության ներքին կանոնական խնդիրներին։
Սահմանադրության և օրենքի ո՞ր հոդվածն է իրավունք տալիս ձեզ, որպես հանրային ծառայողի, նման ոտնձգություններ նախաձեռնել մեր պետականության և դրա կարևորագույն ինստիտուտների նկատմամբ»,- նշել է Ղազարյանը:
Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտել է, որ ինքը քննիչ հանձնաժողովի հարցերին է պատասխանել, ավելին՝ բարձրագույն քննիչների հարցերին է պատասխանել՝ այն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը:

