Փաշինյանը մամուլի նոր քարտուղար ունի

Փաշինյանը մամուլի նոր քարտուղար ունի. Նազելի Բաղդասարյանին փոխարինում է Մելանյա Հարությունյանը։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը։

Նշենք, որ Նազելի Բաղդասարյանն իր գործունեությունը կշարունակի նորընտիր խորհրդարանում։ Իսկ ՔՊ նիստում նա ընտրվել է աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։