Հարված է հասցվել Կիևի մերձակայքում անցկացվող ԱԹՍ-ների ռազմական ցուցահանդեսին․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտրարություն է տարածել Կիևի մարզում ռազմական ցուցահանդեսին հասցված հարվածի մասին.

«Բարձր ճշգրտության մեծ հեռահարության սպառազինությամբ խմբակային հարված է հասցվել Կիևի արվարձանում գտնվող օբյեկտին, որտեղ անցկացվում էր ուկրաինական և արտասահմանյան արտադրության, այդ թվում՝ հեռանկարային, անօդաչու թռչող սարքերի ցուցադրություն։ ՌԴ պաշտպանության նախարարության պնդմամբ՝ այդ ԱԹՍ-ներն օգտագործվում են Ռուսաստանի տարածքում գտնվող քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու համար։

Հարվածի պահին օբյեկտում գտնվել են ԱԹՍ-ների առաջատար մշակողներն ու արտադրողները, Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու համակարգերի ուժերի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ, որոնք, նախարարության պնդմամբ, անմիջականորեն ծրագրում և իրականացնում են հարվածներ Ռուսաստանի տարածքի ուղղությամբ»: