Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում Կիևին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում Կիևին։
«Պուտինը հասկանում է, որ ես զենքը վաճառում եմ ոչ թե Ուկրաինային, այլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։ Դրանք վճարում են ամբողջ արժեքը, և ես գաղափար անգամ չունեմ, թե այդ զենքն ինչպես է հետագայում բաշխվում»։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Իրանը զենք չի ստանում Ռուսաստանից և Չինաստանից՝ նշելով, որ այդ հարցով անձամբ պայմանավորվածություն ունի երկու երկրների ղեկավարների հետ։
Դոնալդ Թրամփը հայտարարել է․ «Սի Ծինփինը և Պուտինն ինձ հավաստիացրել են, որ զենք չեն մատակարարի Իրանին»։
Հունիսին Թրամփը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է վճարի Վաշինգտոնին այն զենքի համար, որը ԱՄՆ-ն նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք փոխանցել էր Ուկրաինային։ Խոսքը շուրջ 350 միլիարդ դոլարի մասին է։

