Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, ապաքինվել է ևս 70 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք, ապաքինվել է ևս 70 մարդ:

Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 21 է։