Թրամփը լրացուցիչ 50% ներմուծման մաքսատուրքեր է սահմանել կանադական արտադրանքի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրացուցիչ 50% ներմուծման մաքսատուրքեր է սահմանել կանադական արտադրանքի վրա։ Այս մասին գրված է հուլիսի 20-ին Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Ինչպես հետևում է փաստաթղթից, լրացուցիչ մաքսատուրքերը մտցվել են ի պատասխան ամերիկյան արտադրանքի նկատմամբ Կանադայի խտրական գործողությունների։ Դրանում շեշտվում է, որ մաքսատուրքերը սահմանվում են լայն տեսականու արտադրանքի վրա՝ սկսած գինուց մինչև հոկեյի մահակներ և ցեմենտ։

Ընդ որում՝ նոր մաքսատուրքերի ազդեցության տակ չեն հայտնվի էներգակիրները, կալիումը, ինչպես նաև ծովամթերքն ու կրիտիկական հանքանյութերը։

Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հրամանագրի ստորագրումից 30 օր հետո։