ԱՄՆ ՀԴԲ-ի (FBI) տնօրենը ծրագրում է այցելել Ռուսաստան. Politico
ՀԴԲ-ի (FBI) ղեկավար Քեշ Պատելը պլանավորում է այցելել Ռուսաստան։ Այս մասին պնդում է «Politico»-ն՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին:
«ՀԴԲ-ի տնօրեն Քեշ Պատելը պլանավորում է Ռուսաստան այցելել այս տարվա վերջին, ենթադրաբար՝ հոկտեմբերի կեսերին»,- ասված է հրապարակման մեջ:
Պարբերականի տվյալներով՝ Պատելի ուղևորությունը նախատեսված է հոկտեմբերի 14-15-ը: Սկզբում նա կանգ կառնի Մոսկվայում, իսկ հետո՝ Սանկտ Պետերբուրգում:

