Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը դատախազը դադարեցրել է․ փաստաբան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, սակայն փաստաբանական խումբը տեղյակ չէ, թե որ դրվագով։

«Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա։ Ենթադրում ենք, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ դա է այստեղ քննվում»,– Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը։ Նա նաև նշեց, որ հարկերի հետ կապված մեղադրանքը դատախազը դադարեցրել է՝ապօրինի լինելու հիմքով։