Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնին hարվածների մասին

Իրանը «Դարհովեյն» ԱԷԿ-ի վրա ԱՄՆ-ի հարվածի պատասխանն հարձակվել է Բահրեյնում ամերիկյան Amazon ընկերության տվյալների կենտրոնի վրա: Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ի պատասխան ամերիկյան բանակի երեկվա հարձակմանը Դարհովեյնում կառուցվող օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա՝ մի քանի թևավոր հրթիռով հարված ենք հասցրել Բահրեյնում ամերիկյան Amazon ընկերության տվյալների կենտրոնի ենթակառուցվածքին և ոչնչացրել այն»,- ասված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ:

Նշենք, որ հուլիսի 19-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտնել էր, որ Իրանի հարավ-արևմուտքում կառուցվող «Դարհովեյն» ատոմային էլեկտրակայանը ենթարկվել է ԱՄՆ ԶՈւ հարվածներին: