Այսօր ԿԸՀ-ն կհանձնի մանդատները

Այսօր՝ հուլիսի 21-ին կանցկացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 2 հարց է՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին, Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և  մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում։

Հիշեցնենք, որ 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 64 պատգամավոր,
  2. «Ուժեղ Հայաստան» դաշինք` 29 պատգամավոր,
  3. «Հայաստան» դաշինք` 12 պատգամավոր»։