Անթալիայում անտառային հրդեհներից վնասվել է 100 հա տարածք
Թուրքիայի Անթալիա նահանգի Աքսեքի շրջանում անտառային հրեդեհներ են բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքներն ընթացել են ցաամքից ու օդից։ Օգտագործվել են 9 հրշեջ ուղղթիռ, 3 հրշեջ ինքնաթիռ, 45 հրշեջ մեքենա և 21 ջրամատակարարման մեքենա։
Հաղորդվում է, որ հրդեհի օջախները հնարավոր է եղել վերահսկողության տակ առնել 18 ժամվա ընթացքում։ Նախնական տվյալներով` անտառային հրդեհներից վնասվել է 100 հա տարածք։
Մասնագետները նշում են, որ ամռան ամիսներին ջերմաստիճանի բարձրացումը և երաշտը զգալիորեն մեծացնում են անտառային հրդեհների ռիսկը:

